Բեյրութում Սերժ Մահդեսյանի վարսահարդարման սրահն ավերվել է պայթյունից․ նրա կինը մանարամասներ է հայտնել CNN-ին

Վարսահարդար Սերժ Մահդեսյանը Ավստրալիայի Մելբուրն քաղաքում հանգիստ քնած իր կնոջից մոտավորապես 8,500 մղոն հեռու Բեյրութի Աշրաֆիե թաղամասում գտնվող իր վարսահարդարման սրահում աշխատում էր, երբ տեղի ունեցած պայթյունը ոչնչացրեց այն:

Այս մասին հայտնում է CNN-ը։

«Այնպիսի քաոս էր, կարծես երազ լիներ», – CNN-ի հետ հեռախոսազրույցին ասաց նա։ «Մարդիկ վազում էին, ձեռքերն ու ոտքերը բռնած, ամենուր արյուն էր։ Ես կարող էի այսօր մահանալ, սակայն ընդամենը թեթև վիրավորվեցի ձեռքիցս, քանի որ արագ էի ներս վազել», – հավելեց նա:

Մահդեսյանի նկարահանած հեռախոսային կադրերում երևում են փշրված ապակիներ, փորփրված փողոցներ, կոտրված ապակիներով վնասված մեքենաներ։

Նրա կինը՝ Դեանա Թորուսը ամուսնում զանգահարել է գիշերը՝ լսելով հզոր պայթյունի մասին լուր

«Ես անմիջապես զանգահարեցի Սերժին․ նա հեռախոսով գոռում էր, ես լալիս էի։ Նա սարսափելի ցնցված էր, բայց լավ էր, չնայած թևին և ձեռեքերին ստացած վնասվածքից, նա փրկվել էր լոգարան ներս վազելով»․ հայտնեց կինը։ «Ինձ անհանգստություն էր պատել։ Ամբողջ մարմնով ղողում էի, հուսահատությունից և այն մտքից, որ ոչինչ չեմ կարող անել»։

Լրատվականը գրում է․ որ երիտասարդ զույգը ամուսնացել է անցյլալ տարի տարի, հինգ ու կես տարի միասին լինելով, սակայն առանձին ապրելով։ Սերժի վիզայի դիմումը, որի համար նա մինչ օրս մոտ 7000 դոլար է վճարել, բազմիցս մերժվել է:
Բոլոր դժբախտություններին ավելացել է նաև Covid-19- ի պատճառով ճամփորդելու արգելափակումը։

Damaged buildings are seen after the explosion at the port of Beirut, Lebanon, August 4. A general view of destruction along a street in the center of Lebanon's capital Beirut, following a massive explosion at the nearby port of Beirut on August 4. A view of destruction in the Gemmayzeh area in the center of Lebanon's capital Beirut, following a massive explosion on August 4.
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել