Բուրդենկոյի հիվանդանոցում կորոնավիրուսային պատվաստանյութը փորձարկող կամավորների վերջնական փորձաքննությունը ցույց է տվել, որ բոլորի մոտ ձևավորվել է հստակ իմունային պատասխան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը:
«Օգոստոսի 3-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կողմից Պաշտպանության նախարարության Բուրդենկոյի անվան գլխավոր ռազմական կլինիկական հոսպիտալում անցկացվեցին կամավորների` կորոնավիրուսային COVID-19-ի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների մասնակիցների կլինիկական փորձաքննություններ», – ասվում է զեկույցում:
Նշվում է, որ ըստ կլինիկական ուսումնասիրությունների արձանագրության՝ առաջին պատվաստումից հետո 42-րդ օրը կամավորները զորքերից վերադարձել են հիվանդանոց և անցել համալիր բուժզննում և ախտորոշում:
«Հետազոտությունների արդյունքները հստակ ցույց են տվել պատվաստումների արդյունքում ստացված հստակ իմունային պատասխան բոլոր կամավորների մոտ: Կամավորների օրգանիզմում որևէ կողմնակի բարդություններ կամ շեղումներ չեն հայտնաբերվել», – ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ առկա հետազոտության տվյալները թույլ են տալիս խոսել Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հետ համատեղ ՝ Գամալեյի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի կողմից ստեղծված պատվաստանյութի անվտանգության և աշխատունակության մասին: