Մատնությունները լսելիս Ալեքսանդր Մակեդոնացին ձեռքով փակում էր մի ականջը:
– Ինչո՞ւ ես այդպես վարվում, տիրակա′լ, – մի անգամ հարցրեցին նրան:
– Երկրորդ ականջս պահում եմ մեղադրյալներին լսելու համար,- պատասխանեց Մակեդոնացին:
Միշտ էլ անհրաժեշտ է լսել մեղադրյալներին, առհասարակ երկու կողմերին:
Վերջինիս համար է, որ ՀՀ-ում քրեական դատավարությունն իրականացվում է մրցակցության սկզբունքի հիման վրա:
Քրեական դատավարությանը մասնակցող կողմերը քրեական դատավարական օրենսդրությամբ օժտված են իրենց դիրքորոշումը պաշտպանելու հավասար հնարավորություններով: Դատարանը դատավճիռը հիմնավորում է միայն այն ապացույցներով, որոնց հետազոտման ընթացքում կողմերից յուրաքանչյուրի համար ապահովվել են հավասար պայմաններ:
Դատարանն ապահովում է առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում գործի քննությանը կողմերի մասնակցության իրավունքը: Վճռաբեկ դատարանում գործի քննությանը ներկա գտնվելու իրավունք ունի բողոք բերած անձը:
Աղբյուր՝ Իրավաբան.net