Մարդու իրավունքների պաշտպանը գործարկել է ombuds.am կայքի բջջային հավելվածը, որը հնարավորություն է տալիս ծանոթանալ Պաշտպանի գործունեությանը, ստանալ իրազեկումներ և դիմել Մարդու իրավունքների պաշտպանին:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
USAID-ի աջակցությամբ իրականացված «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում ստեղծված հավելվածը հնարավորէ բեռնել Google play-ից և App store-ից: