Կիրակի օրը, Հնդկաստանի Կենտրոնական ոստիկանությունը հայտնել է, որ վերջիններս կալանավորել են 20 տղամարդու, այն բանից հետո, երբ իր ամուսնու հետ 39 ամյա շվեյցարուհին մասնակցելով հեծանվային զբոսաշրջիկությանը, ենթարկվել է խմբակային բռնաբարության:
Ինչպես նշում է Ոստիկանության ավագ ծառայող Դ.Կ. Արիան, մինչ այս պահը սույն գործով ձերբակալումներ դեռևս չեն եղել, սակայն ոստիկանությունը հարցաքննում է կալանավորված տղամարդկանց՝ ուրբաթ երեկոյան Դաթիա թաղմասում կատարված բռնաբարության փաստի առթիվ:
Վերջինս հավելեց նաև, որ կալանավորվածներից մի քանիսը նշում են, թե կինը բռնաբարության է ենթարկվել յոթ կամ ութ հոգու կողմից, սակայն մթության պատճառով, չեն կարող նշել հանցագործության մասնակիցների հստակ թիվը:
Արիայի խոսքով, շվեյցարուհու ամուսինը նույնպես ենթարկվել է հարձակման տղամարդկանց կողմից: Մասնավորապես, տղամարդիկ ծեծել են ամուսնուն, կապել նրան ծառին, այնուհետև բռնաբարել են կնոջը: Հնդկաստանում Շվեյցարիայի դեսպան Լինուս Ֆոն Կաստելմուրը զրույց է ունեցել ամուսնական զույգի հետ, որից հետո Հնդկաստանի իշխանություններից պահանջել է դեպքի առթիվ տանել օպերատիվ և բազմակողմանի քննություն:
FoxNews-ի փոխանցմամբ, Հնդկաստանը նման ցնցում էր ապրել նաև մոտ չորս ամիս առաջ, երբ Նոր Դելլիում, դեկտեմբեր ամսին, ընթացքի մեջ գտնվող ավտոբուսում 23 ամյա աղջիկը ենթարկվել էր բռնաբարության: Այս դեպքը առաջացրել էլ համազգային բողոքների ալիք՝ կապված Հնդկաստանում կանանց նկատմամբ իրականացվող բռնությունների և իրավունքների ոտնահարման հետ: Բողոքները հիմնականում ուղղված էին իրավապահ մարմիններին՝ նշված խախտումները բացահայտելու և հետագայում դրանք կանխելու շուրջ համապատասխան միջոցներ չձեռնարկելու համար:
Աղբյուրը՝ Իրավաբան.net