Հուլիսի 24-ին տեղի է ունեցել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի և ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոյի հանդիպումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը։
«Քննարկվել է ներկա սրացման համատեքստում համաեվրոպական և տարածաշրջանային անվտանգության խնդիրներ։ Կարևորվել է իրավիճակի ապաէսկալացմանն ու առողջացմանն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը, այդ թվում՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացի շարունակման հեռանկարների տեսանկյունից»,- ասված է Ռուսաստանում ՀՀ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նախորդ գիշեր Մոսկվայում ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ հարձակումներ են տեղի ունեցել։