25 անձ է ձերբակալվել Մոսկվայում ՝ ադրբեջանցիների և հայերի միջև տեղի ունեցած ծեծկռտուքից հետո․ քրեական գործեր են հարուցվել

Մոսկվայի ոստիկանությունը Մերինոյում ադրբեջանցիների և հայերի միջև զանգվածային ծեծկռտուքից հետո ձերբակալել է ավելի քան 25 մարդու, հայտնում է «Ինտերֆաքս» -ը ՝ վկայակոչելով մայրաքաղաքի ՆԳՆ մամուլի ծառայությանը:

Հարուցվել են քրեական գերծեր՝ խուլիգանության (Քրեական օրենսգրքի 213-րդ հոդված) և կողոպուտի (Քրեական օրենսգրքի 162-րդ հոդված) հոդվածներով:

Գերատեսչությունից նաև հայտնեցին, որ հակամարտության մասնակիցները վիրավորել են մեկ անձի և վնասել այն մեքենան, որում գտնվում էր վերջինս:

Ծեծկռտուքը տեղի է ունեցել հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը, դրան մասնակցել են մոտ 40-50 մարդ: Ըստ տեղեկությունների, ձերբակալվածներից մեկի մոտ ախտորոշվել է կտրված ուսի վերք:

360 Подмосковье հեռուստաալիքի տվյալների համաձայն, ադրբեջանցիները կանգնեցրել են հայկական համարանիշերով մեքենաները և ծեծի ենթարկել այնտեղ գտնվող մարդկանց:

Ոստիկանությունից հայտնում են, որ բացի այդ, նույն գիշեր սրճարաններից մեկում դեպք է տեղի ունեցել. Անհայտ անձինք, սպառնալով այցելուներին և աշխատողներին, գողացել են դրամարկղից գումարներ, վնասել գույքը և անհետացել:

Հայ-ադրբեջանական հարաբերությունները վատթարացել են երկու երկրների սահմանին հակամարտության սրման ֆոնին: Մարտական ​​բախումները շարունակվել են ընդմիջումներով ՝ հուլիսի 12-ից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել