Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Նոր կորոնավիրուսի տարածման պատճառով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստիպված է ժամանակավորապես դադարեցնել քաղաքացիների ընդունելության բաժնի աշխատանքները:
Ձեզ հուզող հարցերը, դիմումները, նամակները կարող եք ուղարկել էլեկտրոնային տարբերակով՝ [email protected] հասցեով կամ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով՝ https://e-request.am/hy/
Էլեկտրոնային տարբերակով դիմելու անհնարինության դեպքում Նախարարության առաջին հարկում՝ քաղաքացիների ընդունելության պատուհանի մոտ տեղադրված կլինի արկղ, որտեղ կարող եք թողել Ձեր թղթային նամակներն ու դիմումները:
Հասցե՝ Կառավարական 3-րդ շենք
Ձեր հարցերին կպատասխանեն նաև հեռախոսազանգի միջոցով՝ 114 կամ 010 56 53 83»։