Ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 116-րդ հոդվածի առաջին մասով` Հայաստանի Հանրապետության դատական դպրոցի կառավարման խորհուրդը հրապարակում է «Դատավորների թեկնածությունների ցուցակի վարչական մասնագիտացմամբ բաժինը համալրելու նպատակով անցկացվող արտահերթ որակավորման ստուգման արդյունքներով ամենաբարձր հանրագումարային միավոր ստացած հավակնորդների արդյունքները Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհուրդ ներկայացնելու մասին» 2013 թվականի մարտի 15-ի թիվ 10/13 որոշումը և որոշման կից հավելվածները, որտեղ կարող եք ծանոթանալ նաև հավակնորդների կենսագրություններին:
Տեղեկացնում է ՀՀ դատական դեպարտամենտը:
Աղբյուրը` Իրավաբան.net