Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կատարել է Լուցկում պատանդներ վերցրած ահաբեկչի պահանջը և տեսաուղերձի միջոցով հորդորել է դիտել 2005 թվականի «Երկրացիներ» (Земляне) ֆիլմը մարդկանց կողմից կենդանիների շահագործման մասին, հայտնում է Дождь-ը :
Պատանդառու Մաքսիմ Կրիվոշը NTA հեռուստաալիքի եթերում ավելի վաղ ասել էր, որ նա պատանդներին կազատի միայն այն դեպքում, երբ իշխանությունները կատարեն նրա պահանջները, որոնցից մեկը նշված տեսաուղերձն էր։ Զելենսկին լուսանկարներով հրապարակել է նաև ահաբեկչի ներկայացրած պահանջները։
Կրիվոշը պահանջում է նաև ուկրաինացի պաշտոնյաներից, որպեսզի նրանք տեսաուղերձով դիմեն հանրությանը և ասեն՝ «Ես եմ գլխավոր ահաբեկիչը»: Ոչ ոք չի կատարել այդ պահանջը:
Ավելի վաղ, Կրիվոշը Զելենսկու հետ անձնական զրույցից հետո ազատել էր ավտոբուսից երեք պատանդ։
Պատանդները 12 ժամ է ավտոբուսում են։ Ահաբեկչի հետ բանակցությունները շարունակվում են։
Ըստ տարբեր աղբյուրների, ավտոբուսում 10-ից 20 մարդ կա: Հանցագործը իրեն ներկայացնում է որպես Մակսիմ Պլոխոյ, նա իր գործողությունները բացատրել է ուկրաինական իշխանությունների հետ անհամաձայնությամբ:
https://www.facebook.com/zelenskiy95/videos/2586114488305578


