Ալիևի օգնականը հայտարարել է, որ Ադրբեջանի ԶՈւ-երը չեն ծրագրել հրթիռակոծել Մեծամորը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմետ Գաջիևը հայտարարել է, որ Մեծամորի ատոմակայանի հրետակոծման վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ խոսնակի հայտարարությունը իր «անձնական կարծիքն է եղել»։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։

Նա ավելացրել է, որ Ադրբեջանի Զինված ուժերը չեն ծրագրել հրթիռակոծել Հայաստանի քաղաքացիական և ռազմավարական նշանակության օբյեկտները։

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել էր, որ ադրբեջանական զինված ուժերը կարող են հրթիռակոծության ենթարկել Հայաստանի Մեծամորի ատոմային էլեկտրակայանը (ԱԷԿ):

«Սա Հայաստանի Հանրապետության ողջ բնակչությանն ուղղված ակնհայտ հանցավոր սպառնալիք է: Նման հայտարարությունը պատերազմական հանցագործության բացահայտ մտադրություն է: Այն կարող է բերել հումանիտար աղետի ոչ միայն Հայաստանի, այլ նաև ողջ տարածաշրջանի համար:

Այս սպառնալիքը քաղաքացիական բնակչությանն ուղղված բացահայտ ահաբեկում է, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի բարցարձակ արգելք է»,-նշել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Նշենք նաև, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ և միջազգային կազմակերպություններ դատապարտել է Ադրբեջանի այս հայտարարությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել