Հայաստանի Հանրապետության ամբողջ սահմանի երկայնքով հակառակորդի կողմից իրականացվել են 120 կրակոցներ, խախտումներ։ Հիմնականում կիրառվել է հրաձեգային զենքեր, այդ թվում՝ մեծ տրամաչափի, չեն կիրառվել հրետանային կամ այլ ավելի մեծ տրամաչափի միջոցներ։
Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ի առավոտյան, ճեպազրույցի ժամանակ ասաց Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը։
«Կրակոցներն իրկանացվել են ոչ միայն Տավուշի հատվածում, բուն մարտական գործողությունների շրջանում, որ ընթանում էին վերջին օրերին, այլ՝ Տավուշի ամբողջ սահմանագոտու երկայնքով, այդ թվում նաև Նոյեմբերյանի ուղղությամբ։ Կրակոցներ եղել են նաև Գեղարքունիքի հատվածում՝ 2-րդ բանակային կորպուսի հատվածում, Նախիջևանյան հատվածում՝ 4-րդ և 5-րդ բանակային կորպուսների հատվածում»,-ասաց նա։
Արծրուն Հովհաննսիյանը նաև նշեց՝ կարելի է համարել, որ լարվածությունը զգալի թուլացել է։
Մանրամասները՝ տեսանյութում