Ի՞նչ պատահեց, երբ Լիլիթի հասցեին վատ արտահայտվելու մասին իմացավ վերջինս ընկերը

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում անչափահաս Գրիգոր Տ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքի Չայկովսկու փողոցի թիվ X շենքի մոտ Լիլիթի(անունը փոխված է) վերաբերյալ վատ արտահայտվելու հարցի շուրջ վիճաբանել է վերջինիս ընկեր Նարեկ Ն.-ի հետ, որի ընթացքում դիտավորությամբ ձեռքերով հարվածներ է հասցրել Նարեկ Ն.-ի գլխին, ինչի արդյունքում Նարեկ Ն.-ի առողջությանը պատճառել է ծանր վնաս:

Անչափայաս մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է հսկողության հանձնելը:

Գործով մեղադրանքը դատարանում պաշտպանվում է Երևան քաղաքի դատախազության կողմից:

Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի՝

Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում՝պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

Նույն հոդվածի 2-րդ մասի, 6-րդ կետի՝

Նույն արարքը, որը կատարվել է՝մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել