Դա մարդկայնորեն սխալ է և հայեցի չէ. Արծրուն Հովհաննիսյանը՝ ադրբեջանցի զինվորների դիերի տեղափոխման մասին

Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում ընթանում է Արծրուն Հովհաննիսյանի և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ճեպազրույցը:

Հովհաննիսյանը անդրադարձավ ՀՀ տարածքներում ադրբեջանցի զինվորների դիերի տեղափոխմանը:

«Ես չեմ կարող ասել, թե ինչ պայմաններով են թույլ տվել դիերը տեղափոխել, բայց ես չեմ հիշում դեպք, երբ հայկական բանակը և ռազմաքաղաքական ղեկավարությունը առուծախի առարկա դարձնի դիերը։ Դա մարդկայնորեն սխալ է և հայեցի չէ»,-նշում է նա։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել