Արմեն Աշոտյանը մտահոգվում է արհեստ չունեցող երիտասարդների ապագայով

Կրթության և գիտության համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2013-2014 թվականների միջոցառումների համալիր ծրագրի նախագիծը ԿԳՆ մինչև ապրիլի 15 դնում է հանրային քննարկման: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ ներկայացնելով ծրագրի կարևորագույն դրույթները:

«Սովորողների գնահատումն ակադեմիական առաջադիմության իրական, օբյեկտիվ ցուցանիշները կոռուպցիոն կարևորագույն ռիսկերից մեկն է թե´ հանրակրթության ոլորտում, թե´ դպրոցից բուհ անցնելու ժամանակ, թե´ բուհի ներսում»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Նախագծում կարևորագույն ուղղություն է համարում նաև պետական միջոցների տրամադրման հասցեականության և արդարության սկզբունքի պահպանումը, վճարովի ծառայությունների մատուցման գործընթացում առկա կոռուպցիոն ռիսկների վերացումը, կադրային քաղաքականության համար մրցույթների իրականացումը:

Նախարարի խոսքով՝ առաջիկայում կանցնեն համակարգչային հենքով դպրոցական ավարտական և (կամ) բուհական ընդունելության քննություններին:

«Մենք պատրաստ ենք անցնել կրեդիտային համակարգի ներդրմանն ավագ դպրոցներում, որպեսզի ապագայում կարողանանք դպրոցից բուհ անցումների ժամանակ ունենալ առավել օբյեկտիվ հենք դպրոց բուհ կապն ամրացնելու և ավագ դպրոցներում կրթության բովանդակության վրա խարսխված գնահատումը կարողանանք իրականացնել առավելագույն օբյեկտիվ մեխանիզմներով»,- հայտեց Արմեն Աշոտյանը:

Վերջինիս խոսքով՝ տարեկան 5-6 հազար աշակերտներ 9-րդ դասարանից հետո չեն շարունակում իրեն կրթությունը և ոչ մի մակարդակում, դրանով իսկ ավելի մեծ ռիսկային խումբ են դառնում ապագայում գործազրկության և աղքատության համար: Կրթության նոր ցենզի ներդրումը թույլ կտա այդ երեխաների ճակատագրերն առավել լուսավոր ու բաց դարձնելու հարթության մեջ, ապահովելու կրթական առավել բարձր կարողոթյուններ երիտասարդների մոտ, ինչը, իհարկե, լավ հիմք կարող է հանդիսանալ ապագայում նրանց աշխատանքի տեղավորման, աշխատաշուկայում իրենց տեղը գտնելու գործում:

«Ժողովրդական լեզվով ասած այդ մարդիկ մի արհես պետք է ունենան», – մտահոգվեց Արմեն Աշոտյանը:

Անդրադառնալով դպրոցներում երբեմն աշակերտների և ուսուցիչների մոտ տեղի ունեցող միջադեպերին՝ նա նշեց, որ նման դեպքեր բացառելը հնարավոր չէ, քանի որ օրական տասնյակ հազարավոր մարդիկ են իրար հետ շփման մեջ մտնում: Արմեն Աշոտյանի խոսքով ըստ ուսումնասիրությունների՝ Հայաստանի դպրոցներն ամենաանվտան դպրոցներից մեկն են ողջ աշխարհում:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել