ՌԴ-ում կարգելվի սեռափոխված անձանց ամուսնությունը

Սենատորները Պետդումա են ներկայացրել մի օրինագիծ, որով նախատեսվում է արգելել ամուսնությունը ոչ միայն նույն սեռի ներկայացուցիչների միջև, այլև նաև սեռափոխվածների։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Փաստաթուղթը նաև արգելում է նման զույգերի կողմից երեխաների որդեգրումը:

Դրանից առաջ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանում սեռական փոքրամասնությունների իրավունքների սահմանափակումներ չկան և չեն լինելու: Հստակեցնելով իր դիրքորոշումը Պուտինը նշել է, որ պետք է թույլ տալ, որ «մարդը մեծանա և ինքնուրույն որոշի իր ճակատագիրը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել