ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Հայոց մարտունակ և կայացած բանակը Հայաստանի և Արցախի ժողովուրդների անվտանգության հուսալի երաշխավորն ու տարածաշրջանային կայունության կարևորագույն բաղադրիչն է: Բանակի ու զինվորի կողքին լինելը մեզանից յուրաքանչյուրի սրբազան պարտքն ու պարտականությունը պետք է լինի:
Կեցցե՛ն մեր քաջարի զինվորները: Փա՛ռք ու պատի՛վ նրանց:
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…»։