Հանրապետության նախագահի ռեֆերենտ, թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թուրքիայի Բարձրագույն խորհուրդը որոշեց, որ Սուրբ Սոֆիան (Այա Սոֆիա) պետք է դառնա մզկիթ։
Մնաց կառավարության որոշումը, որը, ամենայն հավանականությամբ, կլինի հուլիսի 15-ին՝ հեղաշրջման փորձի հերթական տարելիցին, որպես «նվեր» մուսուլմանական ազգայնականության կրող Թուրքիայի քաղաքացիներին»,-նշել էր նա։
Ավելի ուշ թուրքագետը ավելացրել է, որ Էրդողանը որոշումը ստորագրել է անմիջապես։
«Էրդողանը չսշպասեց հուլիսի 15-ին՝ Այա Սոֆիան դարձավ մզկիթ։ Էրդողանը վերջնական մտավ Թուրքիայի պատմության մեջ»,-նշել է նա։
![](https://iravaban.net/wp-content/uploads/2020/07/107872611_10221402473921565_7506661046924064544_o.jpg)