Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Խաչիկ Ղ.-ի և Ալեքսան Ա.-ի:
Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նախնական համաձայնության գալով իրար հետ՝ 2012 թ. դեկտեմբերի 06-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում, Երևանի քաղաքի Չարենցի փողոցում գործող Երևանի պետական համալսարանի մասնաշենքի մոտից ամուսնության նպատակով բռնություն գործադրելու միջոցով բացահայտ առևանգել են Էդիտա Ա.-ին:
Մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել այլընտրանքային խափանման միջոց գրավը:
Իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի՝ խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 218-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները՝ նույն գործողությունը, որը կատարվել է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net