Ես Հատուկ քննչական ծառայության պետ չեմ, որ առանց որոշմանը ծանոթ լինելու որևէ գնահատական տամ․ Ալեքսանդր Ազարյան

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ հուլիսի 9-ին, հրապարակեց դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը։

ԲԴԽ-ն մերժեց Արդարադատության նախարարի ներկայացրած միջնորդությունը։

Որոշման հրապարակումից հետո դատավորը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր համար ցանկացած որոշում էլ սպասելի էր։ Նա նաև հայտնեց, որ այլ մանրամասներ չի կարող հայտնել, քանի որ լսեց միայն որոշման եզրափակիչ մասը․ «Ես Հատուկ քննչական ծառայության պետ չեմ, որ առանց որոշմանը ծանոթ լինելու որևէ գնահատական տամ»,-ասաց Ալեքսանդր Ազարյանը։

Այս գործով կարդացեք նաև․

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել