Կորոնավիրուս․ իրավիճակը տարածաշրջանում. 07․07

Հուլիսի 7-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։

Վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում 11,688,913 է։ Մահացել է 540,062 մարդ, բուժվել՝ 6,349,542-ը։

Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 693,215-ի։ Բուժվել է 463,103 մարդ, մահացել է՝ 10,478-ը։

Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 11,931-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 245,688 դեպք։ Ապաքինվել է 207,000 մարդ։

Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 207,897 դեպք է գրանցվել, մահացել է 5,260 մարդ, բուժվել՝ 185,292-ը։

Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 21,374 անձի մոտ, որից 12,635-ն ապաքինվել են, 265-ը՝ մահացել է։

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 958-ի։ Մահացել է 15 մարդ, բուժվել է 838 մարդ։

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 29,285-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 16,907 է, վիրուսից 503 մարդ է մահացել։

Վարակվածների և մահացածների թվով այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն առաջատար է։ 2,961,232 վարակված, 130,813 մահ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել