Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում 2 մլրդ դրամով իրականացվում են Երևանի 135-րդ դպրոցի կառուցման աշխատանքները, 583 միլիոն դրամ էլ հատկացվել է Երևանի 51-րդ դպրոցի երկու մասնաշենքերի վերակառուցման և ամրացման համար:
Այս մասին տեղեկացնու են կառավարությունից։
Այդ դպրոցներում աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ և անվտանգ կրթություն կապահովվեն շուրջ 2000 աշակերտի համար:
Նախատեսվում է առնվազն 46 դպրոցի կառուցում կամ ամրացում և շուրջ քսան հազար աշակերտի անվտանգ կրթական պայմանների ապահովում: