ԵԱՀԿ դիտորդի նամակի հիման վրա դատախազությունում նյութեր են նախապատրաստվում

Հայաստանում նախագահական ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամ, Իռլանդիայի ԱԳ նախկին նախարար Դերմոտ Ահերնի Հայ իրավաբանների միության ատենապետ Գարո Ղազարյանին ուղղված նամակում բարձրաձայնած կոպիտ ընտրախախտումների դեպքով դատախազությունը նյութեր է նախապատրաստում: Այս մասին Սահմանադրական դատարանում նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննության ժամանակ դատավոր Կիմ Բալայանի հարցին ի պատասխան ասաց Գլխավոր դատախազության Կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Կորյուն Փիլոյանը:

Իրավաբան.net-ի թղթակցի փոխանցմամբ՝ Կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետի խոսքով՝ աշխատանքային խումբն իր նախաձեռնությամբ է այդ նյութը վերցրել կայքից:

«Ցավով, պետք է ասեմ, որ արձանագրությունը ստորագրող հանձնաժողովի բոլոր անդամների կողմից մենք հաղորդում չենք ստացել նման հանցագործության դեպքի մասին»,- ասաց Կորյուն Փիլոյանը:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել