Կադաստրի կոմիտեի կայքում բաժին է առանձնացվել, որի միջոցով կարող եք առցանց իմանալ, թե որքան կկազմի ձեր գույքի հարկի չափը 2021-2026 թվականների համար:
Կարող եք մուտքագրել մուտքագրել ձեր անշարժ գույքի վկայականի համարը կամ կադաստրային ծածկագիրը։ Այնուհետև հասանելի կլինի․
- Հողամասի գործող կադաստրային արժեքը,
- Շինության գործող կադաստրային արժեքը,
- Գործող հողի հարկը,
- Գործող գույքահարկը,
- Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը։
Նոր անշարժ գույքի հարկը՝ 2021 թ. համար 25%-ի հաշվարկով
Նոր անշարժ գույքի հարկը՝ 2022 թ. համար 30%-ի հաշվարկով
Նոր անշարժ գույքի հարկը՝ 2023 թ. համար 35%-ի հաշվարկով
Նոր անշարժ գույքի հարկը՝ 2024 թ. համար 50%-ի հաշվարկով
Նոր անշարժ գույքի հարկը՝ 2025 թ. համար 75%-ի հաշվարկով
Նոր անշարժ գույքի հարկը՝ 2026 թ. համար 100%-ի հաշվարկով: