Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 27900 դեպք, որոնցից.
- 15935-ն` առողջացած,
- 477-ը` մահվան ելքով,
- 11331 այս պահին փաստացի բուժում է ստանում:
- Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 157–ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր դեպքերը 1-ն են)։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 120245 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 580 նոր դեպք և 451 առողջացած։ Կատարվել է 2143 թեստ։
Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 70 (տղամարդ), 66 (տղամարդ), 83 (կին), 72 (տղամարդ), 59 (կին), 66 (տղամարդ), 86 (տղամարդ) և 85 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 27320, որից 15484-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 11211-ը, մահվան ելքով դեպքերը՝ 469-ը, մահվան ելքով դեպքերը՝ այլ պատճառով՝ 156-ը, կատարվել է՝ 118102 թեստավորում: