Անցած օրվա ընթացքում Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 24 նոր դեպք, որից յոթը՝ ասիմպտոմատիկ, իսկ 17-ը ՝ ակտիվ, հայտնում է Չինաստանի առողջապահության նախարարությունը։
Բոլոր դեպքերը գրանցվել են Պեկինում:
Մեկ օր առաջ Չինաստանում հայտնաբերվել էր կորոնավիրուսային վարակի 33 նոր դեպք, որից 21-ը ակտիվ են եղել, իսկ 12-ը՝ ասիմպտոմատիկ: Ակտիվ դեպքերից 17-ն են եղել տեղական (բոլորը ՝ Պեկինում)։
Անցյալ տարվա դեկտեմբերից ի վեր Չինաստանում կորոնավիրուսային վարակին զոհ է դարձել 4634 մարդ, գրանցվել է վարակման 83.5 հազար դեպք, որից 1902-ը ներմուծվել են դրսից: