Պուտինը 3-4 օրը մեկ անգամ կորոնավիրուսի թեստ է հանձնում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 3-4 օրը մեկ անգամ կորոնավիրուսի թեստ է հանձնում: Այս մասին նա ասել է «Մոսկվա․Կրեմլ․Պուտին» ծրագրին տված հարցազրույցում՝ «Ռուսաստան 1» հեռուստաալիքի եթերում:

Ի պատասխան հարցի, թե թեստերը միշտ բացասական արդյունք են տվել, Պուտինը ասել է. «Փառք Աստծո, այո, մինչ այժմ»:

Բացի այդ, նա նշել է, որ հեռավար աշխատելը նրա համար փորձություն է եղել, քանի որ սիրում է շփվել մարդկանց հետ․ «Դա ինձ ներքին բավարարվածություն է տալիս` ուղղակի շփում մարդկանց հետ », – ասել է Պուտինը:

Նա հավելեց, որ համաճարակի հետ կապված նոր կանոն են մտցվել. «Նախագահը և Վարչապետը երբեք չեն թռչում նույն ինքնաթիռում, կամ թռչում են միևնույն ժամանակ, բայց տարբեր ինքնաթիռներով»:

«Որովհետև մենք ունենք հատուկ պատասխանատվություն երկրում ստեղծված իրավիճակի համար», – ասել է Պուտինը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել