Երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները չկատարելու համար

Որոշ ԶԼՄ-ներ և օգտատերեր համացանցում տեսանյութերեր են հրապարակում՝ ներկայացնելով, թե ինչպես են ոստիկանության ծառայողներն ուժ գործադրելով անձանց բերման ենթարկում՝ իբր դիմակ չկրելու համար։

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:

Որոշ դեպքերում միտումնավոր հրապարակվում են տեսանյութերի միայն վերջին հատվածները, որոնց նախորդած իրադարձությունները տեղ չեն գտնում այդ տեսանյութերում։

Ներկայացնենք, թե ինչ է տեղի ունեցել հունիսի 25-ին լրատվական կայքերից մեկով հրապարակված տեսանյութից առաջ։ Երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները չկատարելու համար։

Բոլորին կոչ ենք անում պահպանել հակահամաճարակային կանոններն ու ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել