Շրջանառության մեջ է դրվել նոր նամականիշ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին

Հունիսի 26-ին ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի բաց տարածքում մարվել և շրջանառության մեջ է դրվել նոր նամականիշ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Նամականիշի մարումն իրականացել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Կարապետյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Նամականիշի վրա պատկերված է գնդակոծված պատ, որին ածուխով արված է «Մտանք Բեռլին» գրառումը: Նամականիշի վերևի աջ անկյունում Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի տարեդարձը խորհրդանշող «75» թիվն է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել