Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո հանդես է գալիս բրիֆինգով, որին մասնակցում են նաև Հրատարակիչ, «Անտարես»ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, ում հայրը՝ Աքիլես Մարտիրոսյանը հունիսի 19-ին 77 տարեկանում մահացել է կորոնավիրուսից, և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ընդունարանի տնօրեն, անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ Կարեն Տոնոյանը:
Արմեն Մարտիրոսյանը հայտնեց, որ շաբաթներ առաջ կորոնավիրուսով է վարակվել իր ամբողջ ընտանիքը։
«Հայրս, մայրս, եղբայրս, երեխաներիս մայրը, դուստրս, զոքանչը, մյուս եղբորս ընտանիքը։ Ինքս ծնողներիս հետ չեմ շփվել 4,5 ամիս, սակայն չեմ կարողացել ապահովել, որ այլ անձանց հետ չշփվեն։ Նրանք հիվանդացել են։ Իմ օրինակը ևս մեկ անգամ փաստում է, որ եթե անգամ մենք պահպանում ենք սահմանված կաննոները, դրանով դեռ խնդիրը չի լուծում, քանի դեռ հանդուրժում ենք այն մարդկանց, ովքեր այդ կաննոները չեն պահպանում»,-նշել է նա։
Մանրամասները՝ տեսնայութում