ՃՈ աշխատակիցները կանգնեցրել են ՍԴ աշխատակազմի ղեկավարի ավոմեքենան և փաստացի զրկել են նրան տեղաշարժման ազատությունից․

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«Ահազանգ ստացա, որ Պռոշյան փողոցի վրա ՃՈ աշխատակիցները կանգնեցրել են ՍԴ աշխատակազմի ղեկավարի ավոմեքենան և փաստացի զրկել են նրան տեղաշարժման ազատությունից։

Այն պահին, երբ Արգիշտի Կիվիրյանի հետ հասանք դեպքի վայր, ՃՈ աշխատակիցներն արդեն «վերադարձնում էին» Էդգար Ղազարյանի տեղաշարժման ազատությունը՝ առանց որևէ փաստաթղթավորման։

ՍԴ աշխատակազմի ղեկավարին կանգնեցնելու և որոշ ժամանակով տեղաշարժման ազատությունից զրկելու պատճառաբանությունը մեղմ ասած համոզիչ չէր»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել