Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ 2020 թվականի մայիս ամսին Կոտայքի մարզպետարանի Քաղաքաշինության վարչության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ ուսումնասիրվել էին Մ-4 Երևան-Սևան միջպետական ավտոճանապարհի Կոտայքի մարզը սպասարկող ճանապարհահատվածներին հարող տարածքներում առկա սպասարկման և հանրային սննդի օբյեկտները, որի արդյունքում Հրազդան, Քաղսի, Սոլակ և Չարենցավան համայնքների վարչական շրջաններում դիտարկվել էին թվով 30 օբյեկտներ:
Բոլորին տրվել էին բանավոր հանձնարարականներ՝ տարածքները մաքրելու, չօգտագործվող տաղավարները ապամոնտաժելու, մայրուղու երթևեկելի մասի եզրից 15-ից 18մ խորությամբ տարածքները ազատելու և վիճակի բարելավման համար: Առավել բարեկարգ վիճակում գտնվող օբյեկտների սեփականատերերին տրվել էին ցուցումներ՝ վերացնել նկատված թերությունները:
Նախօրեին մարզպետի խորհրդականը ՏԻՄ, քաղաքաշինության ոլորտի և ոստիկանության ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի հետ ստուգայցեր կատարեց նշված տարածքում՝ դիտարկելու որքանով են ապահովվել սահմանված վերջնարդյունքներ:
Դիտարկումներից ստացված արդյունքներն ընդհանուր առամբ գոհացուցիչ են. սպասարկման և հանրային օբյեկտների սեփականատերերն ունեցել են համայնքի տարածքում հանրային սննդի, առևտրի, զվարճանքի կազմակերպման թույլտվություն:
Խախտումներ հայտնաբերված տնտեսվարողների տաղավարները հեռացվել են մայրուղուց:
Նման ուսումնասիրությունները կրելու են պարբերական բնույթ և ժամանակ առ ժամանակ կատարվելու են շրջայցեր իրավասու մարմինների ու մասնագիտական շրջանակների ներգրավմամբ: