Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կանխատեսում է, որ հաջորդ շաբաթ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը կգերազանցի 10 միլիոնը: Այս մասին այսօր Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարեց ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը։
«Մենք ակնկալում ենք, որ հաջորդ շաբաթ COVID-19-ով վարակվածության դեպքերը կգերազանցեն 10 միլիոնը», – ասաց նա:
Նրա խոսքով՝ վարակվածների թիվն արդեն գերազանցել է 9,1 միլիոնը, իսկ մահացությունների թիվը ՝ 470 հազար: