Հիշողության հետ խնդիր չունեմ, մտածելու բան չունեմ, բոլոր հարցերի պատասխաններն ունեմ․ Հայկ Մարությանը՝ Թեհմինա Վարդանյանին

Երևանի ավագանու այսօրվա՝ հունիսի 24-ի, նիստի ժամանակ «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը իր ելույթի ընթացքում նշեց, որ ունենք լուրջ խնդիր, քաղաքի 80 տոկոս հատվածում չկան գծանշումներ,  ճանապարհային երթևեկության նշաններ:

«Հիմա դուք, այդ ամենը հրելով գցելու եք ճանապարհային ոստիկանության դաշտ, բայց կարծում եմ գծանշումների առումով քաղաքապետարանը խիստ թերացումներ ունի և վստահ եմ անձամբ՝ դուք շատ լավ գիտեք ինչի կարող է հանգեցնել գծանշումների և երթեկության նշանների բացակայությունը մանավանդ մեծ հրապարակներում, ընդհուպ մինչ հետիոտնային անցումներում խցանումների, վրաերթերի և դե ֆակտո մարդասպանությունների: Խնդրում եմ ձեր տեսակետը հայտեք սրա հետ կապված»,-նշեց Թեհմինա Վարդանյանը:

Հայկ Մարությանը հարցին ի պատասխան նշեց․ «Ամեն նիստում հնարավորությունը կա հարցուպատասխանի ժամանակ հարցեր տալու: Խնդրում եմ, մի ալարեք, սպասեք մի քանի ժամ: Գիտեմ դժվար է՝ ամառ է, շատ մարդ, երկար ժամանակ պետք է անցկացնեք, բայց կգա ժամանակը, կգրանցվեք և կտաք մյուս հարցերը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել