Նախագահի ընտրությունների ժամանակ բարձր մասնակցություն ունեցած ընտրատեղամասերում ձայների մեծամասնությամբ հաղթել է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը: Այս հանգամանքը նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Մեժլումյանին հիմք է տալիս մտածելու, որ այդտեղ տեղի են ունեցել ընտրախախտումներ: Այս մասին նա նշեց ՍԴ-ում նախագահի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործի քննության ժամանակ:
Վերջինիս խոսքով՝ Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզչության համար 1600 շտաբներ է բացվել և նրանցում եղել են քարոզչական պաստառներ, սակայն այդքան տարածքների վարձակալության և պաստառների ծախսերը չեն ներառվել ԿԸՀ ներկայացող երեք հայտարարագրերից և ոչ մեկում: Տեղ գտնելու դեպքում՝ այն անցնելու էր նախընտրական քարոզչության համար սահմանված գումարի չափը:
Հիշեցնենք, որ նրանք այդ խնդրով դիմել էին նաև ԿԸՀ՝ նախագահի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով: ԿԸՀ մերժել էր դիմումը:
Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչը բարձրագույն դատարանի ուշադրությունը հրավիրեց նաև այն հանգամանքին, որ զինվորների 100% մասնակցություն է եղել ընտրություններին: Արդյո˚ք դա չի վկայում, որ զինվորները շարային կարգով հերթով ընտրության են մտել:
11: 45- 12: 00-ն հայտարարվել էր ընդմիջում: Այս պահին Կարեն Մեժլումյանը դիմումը շարունակում է ներկայացնել:
Աղբյուրը՝ Իրավաբան.net