ԱՀԿ-ում գնահատել են կորոնավիրուսի բուժման դեպքում Դեքսամետազոնի արդյունավետությունը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության  ղեկավար Թեդրոս Հեբրեյեսուսը կոչ է արել մեծացնել Դեքսամետազոնի արտադրությունը կորոնավիրուսով ծանր հիվանդների բուժման համար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

ԱՀԿ ղեկավարի խոսքով՝ դեղամիջոցը ցույց է տվել իր արդյունավետությունը։

«Տվյալները դեռևս նախնական են, սակայն վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Դեքսամետազոնի ստերոիդային դեղամիջոցը կորոնավիրուսով ծանր հիվանդների կյանքը փրկելու պոտենցիալ ունի, ինչը մեզ ուրախանալու առիթ է տալիս: Հաջորդ մարտահրավերը կլինի արտադրության աճը և ամբողջ աշխարհում դեքսամետազոնի արագ և հավասար բաշխումը»,- ասել է նա։

Մասնագետները պարզել են, որ Դեքսամետազոնը երեք անգամ նվազեցնում է թոքերի արհեստական օդափոխման սարքի կարիք ունեցող հիվանդի մահանալու վտանգը: Իսկ թթվածնի կարիք ունեցողների պարագայում մահվան վտանգը հնգակի է կրճատվում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել