ՍԴ-ն քննության է առել Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումները (լուսանկարներ)

Այսօր Սահմանադրական դատարանը բանավոր ընթացակարգով քննության առավ 2013 փետրվարի 18-ին տեղի ունեցած ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումը:Որպես կողմեր՝ գործի քննության ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը լիազորել էր փաստաբան Կարեն Մեժլումյանին, «Ժառանգության» կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանին: 

 Որպես պատասխանող կողմ՝ Գլխավոր դատախազությունից ներգրավված էր Գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամրազյանը, դատախազ Հարություն Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Կորյուն Փիլոյանը, ոստիկանությունից՝ ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Թաթուլ Պետրոսյանը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովից` ԿՀԸ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանը և ևս երկու ներկայացուցիչ: 

 ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ներկայացրած դիմումի հիմա վրա, վերջինս խնդրել է գործի քննությանը, որպես երրորդ կողմ, ներգրավվել իրեն իր ներկայացուցիչներ Հրայր Թովմասյանի և Դավիթ Հարությունյանի միջոցով: 

 Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել