Այս պահին տանը սպասող քաղաքացիներ չունենք, բոլորը հրատապ հոսպիտալացվում են․ Արսեն Թորոսյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո  հանդես է գալիս բրիֆինգով, որին մասնակցում են նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և Ֆրանսիայի բժշկական թիմի ղեկավար Ալեքսանդր Մինյոնը:

Առողջապահության նախարարը իր ելույթի ընթացքում նշեց, որ կորոնավիրուսով վարակված պացիենտների հոսպիտալացման խնդիրն ամբողջովին լուծված է։

«Վերջին շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով պայմանավորված հոսպիտալացման կարիք ունեցող քաղաքացիների թիվը տատանվել է 150-200 մարդու շրջանում, իսկ նրանցից ոմանք տանն էին գտնվում։ Լուծման փուլում է նաև բժշկական հաստատություններից այդ վարակը բուժող կենտրոններ կորոնավիրուսով պացիենտների տեղափոխման խնդիրը: Այս հարցը նույնպես շուտով կլուծվի» – նշեց Արսեն Թորոսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել