Սերբիայից Հայաստան է ուղարկվել բժշկական պարագաներով ու սարքավորումներով օգնություն:
Այս մասին տեղեկացնում են հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։
Սերբական ավիաընկերության երկու ինքնաթիռներով Հայաստան են տեղափոխվել 10 արհեստական շնչառության սարքեր, հիվանդի վիճակը վերահսկող 10 մոնիտոր, 500 հազար վիրահատական և 100 հազար շնչառական դիմակներ, 25 հազար պաշտպանիչ ակնոցներ, 25 հազար բժշկական պաշտպանիչ հանդերձանք և այլ անհրաժեշտ պարագաներ:
