Կորոնավիրուս․ իրավիճակը տարածաշրջանում. 19.06

Հունիսի 19-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։

Վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում 8,552,674 է։ Մահացել է 456,994 մարդ, բուժվել՝ 4,203,698-ը։

Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 568,292-ի։ Բուժվել է 323,851 մարդ, մահացել է՝ 7,831-ը։

Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 9,392-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 200,262 դեպք։ Ապաքինվել է 159,192 մարդ։

Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 185,245 դեպք է գրանցվել, մահացել է 4,905 մարդ, բուժվել՝ 157,516-ը։

Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 11,767 անձի մոտ, որից 6,325-ն ապաքինվել են, 143-ը՝ մահացել է։

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 896-ի։ Մահացել է 14 մարդ, բուժվել է 741 մարդ։

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 19,157-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 8,266 է, վիրուսից 319 մարդ է մահացել։

Վարակվածների և մահացածների թվով այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն առաջատար է։ 2,206,333 վարակված, 118,758 մահ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել