Գիտնականներն ի զորու են ստեղծել կենդանի էակների կլոններ (նույնական պատճենը)` աճեցնելով նոր օրգանիզմ «ծնողից» վերցրած բջջից:
1997թ. փետրվարին Դոլի անունով ոչխարը մտավ պատմության մեջ. նա իր մայրիկի կլոնն էր:
Նրան ստեղծել էին իր մոր ոչ թե ձվաբջջից, այլ բջիջներից մեկից:
Մեկ տարի անց նույն եղանակով ստեղծվեց մի կով:
Ինչ վերաբերում է մարդու կլոնավորմանը՝ նշենք, որ մարդու կլոնավորումը քննադատելի արարք է, քանի որ այն դեմ է «Աստծո օրենքներին»:
Դրանով ապացուցում է, որ Աստված չէ, որ ստեղծել է մարդուն, և որ մարդն ինքն այնքան հզոր է, որ կարող է մարդ ստեղծել առանց Աստծո միջամտության:
Առանց մեկնաբանությունների նշենք, որ Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին ՀՀ օրենքի իմաստով արտոնագրաունակ գյուտ չեն համարվում մարդու կլոնավորման եղանակները:
Աղբյուր՝ Իրավաբան.net