Այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին հարցրեց արտերկրում գտնվող այն կենսաթոշակառուների խնդրից, որոնք սահմանների փակ լինելու պատճառով չեն կարողացել գալ, իսկ կառավարությունը ժամկետ է դրել, որ 12 ամիս բանկ չներկայանալու դեպքում զրկվելու են թոշակից:
Նախարարը պատասխանեց, որ համաճարակով պայմանավորված կառավարության որոշմամբ փոփոխություններ են առաջարկվել․ «Ձեր նշած հարցը վերաբերում է օրենքի պահանջին, եթե տարօրինակ է ձեզ համար իմ պատասխանը, ինձ համար առավել տարօրինակ է ձեր հարցը, որովհետեւ դա օրենքի դրույթ է: Օրենքով է պայմանավորված, որ ՀՀ-ում պետք է գտնվի քաղաքացին, որպեսզի կարողանա ստանալ կենսաթոշակը»:
Զարուհի Բաթոյանը նշեց, որ երբ օրենքում փոփոխություն կլինի, նոր կարգավորումներ կլինեն։