ԲՀԿ-ն բոյկոտ հայտարարեց և լքեց Ազգային ժողովի նիստերի դահլիճը

Ազգային ժողովում այսօր՝ հունիսի 17-ին ընթանում է հերթական նիստը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը հայտարարեց, որ բոյկոտում են ու ողջ խմբակցությամբ դուրս են գալիս նիստերի դահլիճից։

«Ես ցավում եմ, որ մեծամասնությունը, ով իշխանության եկավ ժողովրդավարական արժեքեները վերկանագնելու, Հայաստանում մարդու խոսքի և կարծիքի իրավունքը հարգելու կարգախոսներով, փորձում է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին։ Սա ճանապարհ չէ։ Սա Հայաստանը դեպի վերջնական փակուղի տանող ճանապարհ է։ Մեկ բան կարող եմ ասել խորհրդարանական մեծամասնությանը, որոնցից շատերին շատ լավ ճանաչում եմ․ վստահաբար դեմ եք եղել շատերիդ պարտադրված այս անօրինական քվեարկությանը, սակայն մեկ բան հիշեք, Հայաստանը բռնապետություն դառնալու ռեսուրս չունի։ Մենք պայքարելու ենք Հայաստանում իրական, ժողովրդավարական արժեքների, մենք պայքարելու ենք Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական, տնտեսական և քաղաքական իրավունքների համար և երեկ ձեր բոլորի և գլխավոր դատախազի անմիջական մասնկացությամբ տեղի ունեցածն այս դահլիճում ոչ այլ ինչ է՝ քան քաղաքական հաշվեհարդար՝ ձեր կարծիքի հետ անհամաձայնություն հայտնած քաղաքական ուժի և նրա ղեկավարության հանդեպ»,-ասաց Արման Աբովյանը։

Պատգամավորը նշեց, որ հաշվի առնելով երեկ տեղի ունեցած «իրավական և քաղաքական պեսպրեդելը՝ «Բարգավաճ Հայաստան » խմբակցությունը բոյկոտում է նիստը և լքում նիստերի դահլիճը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել