Հեղինակավոր The New York Times պարբերականի հոդվածը՝ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ

Հեղինակավոր The New York Times պարբերականը անդրադարձել է Գագիկ Ծառուկյանին, անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում սկսելու մասին Ազգային ժողովի որոշումներին։

Աղբյուրի խոսքով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը և Հայաստանի ամենահարուստ գործարարներից մեկը՝ Գագիկ Ծառուկյանը, հերքել է որևէ անօրինական գործողության մեջ իր ներգրավվածության մասին լուրերը և ասել է, որ կառավարության այդ քայլը քաղաքական դրդապատճառներ ունի: Ծառուկյանը քննության է ենթարկվել ազգային անվտանգության ծառայության կողմից քվե գնելու, խարդախության և հողերի ապօրինի յուրացման կասկածանքով:

«Վերջերս Ծառուկյանը մեղադրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը՝ տնտեսությունը խեղաթյուրելու և կորոնավիրուսային համաճարակի դեմ անարդյունավետ պայքարի համար: Երեքշաբթի օրվա դրությամբ Հայաստանում՝ 3 միլիոն բնակչությամբ, գրանցել է 17 489 հաստատված կորոնավիրուսային հիվանդության և 293 մահվան դեպք։

ՀՀ-ն Հարավային Կովկասի տարածաշրջանում ամենատուժած երկիրն է: Կառավարությունն այժմ ակնկալում է, որ տնտեսությունն այս տարի կտուժի 2%-ով այն բանից հետո, երբ նախապես կանխատեսում էր 4,9% աճ»,-նշվում է The New York Times-ի հոդվածում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել