Ինքս՝ որպես շատ վատ հարաբերություններ ունեցող՝ Գագիկ Ծառուկյանի հետ, ասում եմ՝ դուք ազնիվ չեք․ Էդմոն Մարուքյան

Ազգային ժողովում ելույթներ են ունենում պատգամավորները։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, թե ինչպե՞ս է ստացվում, որ քրեական գործի հետ կապված տեղեկություններ են տրամադրվում։

«Տեղի է ունենում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի՝ Գագիկ Ծառուկյանի ընտանիքում արարողություն, հարսանիք, բոլորս գիտենք սրա մասին, հարսանիքին մասնակցում են ողջ իշխանության, քաղաքական էլիտայի ներկայացուցիչներից մարդիկ, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ովքեր այս օրերին հարցազրույցներ են տալիս Գագիկ Ծառուկյանի մասին և ուղղակի չեմ ուզում կրկնեմ այն մտքերը, ինչը որ ասվում է»,-ասաց Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով, իրենց կուսակցությունը քվեարկությանը չի մասնակցի և հետաքրքիր է, որ եթե ԲՀԿ-ն էլ չմասնակցի՝ իշխող կուսակցությունը 88 ձայնով կո՞ղմ է քվեարկելու։

«Ես ինքս՝ որպես շատ վա հարաբերություններ ունեցող՝ Գագիկ Ծառուկյանի հետ, գիտեք ինչի համար, ես հիմա ձեզ ասում եմ, որ դուք ազնիվ չեք, դուք անկեղծ չեք»,-ասաց Մարուքյանը։

Ազգային ժողովում այսօր՝ հունիսի 16-ին, քննարկվում է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած միջնորդությունը՝ ԱԺ պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել