Խուզարկվել են Գագիկ Ծառուկյանի հնարավոր բոլոր հասցեները․ Շաքե Իսայան

Ազգային ժողովի պատգամավոր Շաքե Իսայանն Ազգային ժողովում իր ելույթն ուղղեց քաղաքացիներին․ «Դուք կարող եք ընդունել կամ չընդունել մեզ, դուք կարող եք ընդունել կամ չընդունել այն ուժը, որը մենք ենք ներկայացնում, կարող եք անձնապես ինձ կամ իմ գործընկերներին սիրել կամ չսիրել, բայց չտեսնել, որ այս քրեական գործն ունի բացառապես և միայն քաղաքական ենթատեքստ, դուք չեք կարող»։

Նա նշեց, որ գործող իշխանությունները չեն ընդունել ձախողումներն ու օգնության դիմել նրանց, ովքեր կարող էին սթափ գնահատել իրավիճակը։ «Արդյունքը՝ խուզարկություններ ԲՀԿ հարյուրավոր շտաբներում, կուսակցության անդամների հարյուրավոր բնակարաններում, այդ թվում այսօր առավոտյան նրանց բոլորին ԱԱԾ բերման ենթարկելով»,-ասաց պատգամավորը։

Ազգային ժողովում այսօր՝ հունիսի 16-ին, քննարկվում է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած միջնորդությունը՝ ԱԺ պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել