Ազգային ժողովում այսօր՝ հունիսի 16-ին, քննարկվում է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած միջնորդությունը՝ ԱԺ պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ։
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն իր խոսքն ուղղեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին․ «Պարոն Արթուր Դավթյան, դուք պարզապես այսօր նոր Հայաստանում հին Հայաստանի ամենավատ ավանդույթների կրողն եք, դուք պարզապես իրավունք չունեք աշխատել որպես գլխավոր դատախազ, գալու է դրա ժամանակը և մենք դրա համար ամեն ինչ անելու ենք»։
Մանրամասները՝ տեսանյութում