Ձեզ վախեցրե՞լ են, ահաբեկե՞լ են, թե դա ձեր որոշումն է՝ մասնակցելու ցիրկին․ Արման Աբովյանը՝ Արթուր Դավթյանին

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր՝ հունիսի 16-ին, Ազգային ժողովում ներկայացրեց ԱԺ պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրերը։

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը հարց ուղղեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ նշելով, թե արդյո՞ք իրեն վախեցրել կամ ահաբեկել են։ «Իրականում սա ձեր կամավոր ընտրությու՞նն է մասնակցել այց ցիրկին»․ ասաց պատգամավորը։

Դատախազոը պատասխանեց․ «Եթե մտածում էիք՝ կարող է վախեցնելը ազդած լիներ, դուք էլ փորձեիք վախեցնել, պարոն Աբովյան, կարող է մի բան դուրս գար։ Ուրեմն, ինձ ոչ ոք չի կարող վախեցնի, ՀՀ Սահմանադրությունը և օրենքները գլխավոր դատախազին տվել են այնքան գործիք, այնքան ուժ ու պատասխանատվություն, որ երբեմն ուղիղ չի նայում, թե ում է հետապնդում ինքը, և դա միշտ է լինելու»։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել