Հունիսի 14-ը է «Բռնադատվածի օրն» է․ Արարատ Միրզոյան

ՀՀ Տոների և հիշատակի օրերի մասին օրենքով հունիսի 14-ը է «Բռնադատվածի օրն» է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«1949թ. այդ օրն էր, երբ Հայաստանից տասնյակ էշելոններ ապրանքատար վագոններով ավելի քան 13 հազար հայեր սկսեցին տարվել հեռավոր Ալթայ երկրամասի հատուկ ապրելավայրեր։ Այդ մարդկանց և նրանց ժառանգների մեծ մասը մինչև հիմա չգիտի, թե իրենց ո՞ր հանցանքի համար են ենթարկվել այդ աքսորին։

Միայն 40 տարի անց՝ 1989թ. նոյեմբերի 14-ին ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը հռչակագիր ընդունեց ենթարկված ԽՍՀՄ ժողովուրդների բռնի տեղահանության անօրինականության և խախտված իրավունքների վերակագնման (ռեաբիլիտացիա) մասին։

Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում այդ բռնաճնշումների զոհերին և արձանագրում, որ մենք դեռ շատ անելիք ունենք մեր քաղաքական անցյալը վերլուծելու, հասկանալու և գնահատելու առումով»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել