Վարչական տուգանքները չեն չեղարկվելու. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո հանդես է գալիս բրիֆինգով։

Փաշինյանը նախ շնորհակալություն հայտնեց այն բոլոր քաղաքացիներին, որոնք պահում են հակահամաճարակային կանոնները։ Նա նաև խոսեց վերջին շրջանում շրջանառվող այն լուրի մասին, որ նշանակված վարչական տուգանքները չեղարկվելու են։

«Այսպիսի հույսերը իզուր են, հակահամաճարակային կանոնների խախտման համար սահմանված տույժերը չեն չեղարկվելու, դրանք պետք է վճարվեն»,-նշում է նա։

Վարչապետի խոսքով՝ հակահամաճարակային կանոնների պահպանման գործում կներգրավվեն քաղաքացիական հագուստով ոստիկաններ․ «Իրենք անձամբ գործողություն չեն կիրառի, նրանք կհրավիրեն մոտակայքում գտնվող կարգախմբերին»։

Նա նշեց նաև, որ հիմա վարակը տարածվում է բակերում․ «Վարակի տարածման հիմնական աղբյուրները հիմա բակերն են, թաղամասերը, հոգեհանգստյան և թաղումի արարողությունները և ընդհատակյա հարսանիքները»։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել